Այսօր սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 45 տարեկան․ մանրամասներ նրա մասին

Սիրված երգչուհիներից Վարդուհի Վարդանյանն այսօր կբոլորեր ծննդյան ընդամենը քառասունհինգ տարին։ Երգչուհին ծնունդով Երևանից էր։

Նա ուներ մեկ տղա, ով բոլորովին վերջերս է ամուսնացել։ Վարդուհու կորստի հետ նրա մտերիմները, սիրելի ընկերները մինչ օրս էլ դժվարանում են հաշտվել։

Վարդուհու կրոստից հետո նրա մտերիմներն առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ են շրջապատել նրա միակ ու սիրելի որդուն, ում հարսանեկան արարողությունը իսկական շքեղազարդ տոնի են վերածել՝ փորձելով այդպիսով լրացնել այն բացը, որ կա Վարդուհու ֆիզիկական բացակայության պատճառով։

Վարդուհին, ինչպես հայտնի է, մահացել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով առաջացած վթարի պատճառով։ Նրա երգերը մինչ օրս էլ շարունակում են հնչել ինչպես իր, այնպես էլ մտերիմ ընկերների կատարմամբ։

Վարդուհու մասին խոսելի ընկերները շեշտում են նրա կենսասիրությունը, նվիրվածությունն ու ակտիվությունը։ Նրա ներկայությունը զարդարում էր ցանկացած միջոցառում, իսկ ձայնը գերում էր բոլորին։

Понравилась статья? Поделиться с друзьями: