Անետ Հարությունյանի տարեդարձն է այսօր։ Նա ծնվել ու մեծացել է աշխատավորների ընտանիքում։ Ինչպես ինքը՝ ապագա դերասանուհին է հիշում, իր հայրը շատ հաճախ էր մեկնում արտագնա աշխատանքի։
Նա հորը Ամանորից Ամանոր էր տեսնում։ Անետ Հարությունյանը մեկ եղբայր ունի։ Նա դպրոցական տարիներին տարված է եղել երաժշտությամբ։ Սովորել է Կոնսերվատորիայում։ Ապա այն թողնելով՝ ընդունվել է դերասանի թատրոն-ստուդիա։
Դեռ դպրոցական տարիներից, հիգրերոդ դասարանից թատրեական խմբակում ընդգրկված Անետը գիտեր, որ ինքը դերասանուհի է դառնալու։ Նրա համար ճակատագրական ու որոշիչ եղավ հատկապես Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմում Սոնայի կերպավորումը։
Անետն այդ ժամանակ քսաներկու տարեկան էր։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ մահանում է նրա մայրը։ Նա դժվաին հոգեվիճակի մեջ է ընկնում։ Դերասանուհին հիշում է, որ Ֆրունզե Դովլաթյանի մարդկային հատկանիշների շնորհիվ է կարողացել հաղթահարել դժվարությունները։
Այժմ տաղանդավոր դերասանուհուն կարելի է տեսնել հեռուստատեսային նախագծերում, սերիալներում ու ֆիլմերում։ Նա երկար տարիներ նվիրվել է թատրոնին։