Այօսր ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասան՝ Հովակ Գալոյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված և հայտնի դերասան Հովակ Գալոյանը նշում է ծննդյան քառասունյոթամյակը: Հ. Գալոյանը դպրոցական հասակում ռուսական կրթություն է ստացել. նախ սովորել է Վ. Մայակովսկու անվան ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակել և ավարտել թիվ 34 դարձյալ ռուսական դպրոցը:

Դպրոցական ուսումնառությունից հետո ավարտելով Երևանի Թատերական ինստիտուտը՝ Հ. Գալոյանը սկսել է աշխատել նախ Պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա նաև Հ. Պարոնյանի անվան թատրոնում:

Հ. Գալոյանը դերասանական տաղանդը ժառանգել է պապից՝ ավագ Հովակ Գալոյանից, ով ևս հայտնի արտիստ է եղել իր ժամանակին: Դերասանը ծնվել ու մեծացել է Երևանում:

Հ. Գալոյանը վերջին տարիներին պարբերաբար հանդես է գալիս «Արմենիա» և այլ հեռուստաընկերություններով հեռարձակվող տարատեսակ ֆիլմերում՝ կերտելով հետաքրքիր, ինտրիգային և դրամատիկ դերեր:

Ֆիլմերում և բեմում Հ. Գալոյանը տարբերվում է իր հստակ խոսքով ու կեցվածքով, ինքնատիպությամբ ու ճկունությամբ:

Հ. Գալոյանը թատերական ներկայացումների ժամանակ նաև հրաշալի երգում ու պարում է, ինչն ավելի հետաքրքրական է դարձնում խաղը:

Понравилась статья? Поделиться с друзьями: