Հանրաճանաչ ու տաղանդավոր երգչուհիներից Սյուզան Մարգարյանի ծննդյան օրն է այսօր։ Սյուզան Մարգարյանը ծնունդով Երևանից է։ Նա սովորել է Ջազային էստրադային քոլեջում, ինչպես նաև Թատերական ինստիտուտում։
Ս․ Մարգարյանն ընտանիք է կազմել բավականին վաղ տարիքում՝ ամուսնանալով տաղանդաշատ արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։
Նրանք մեկ դուստր են ունեցել համատեղ կյանքում։ Լինելով հայտնի հանրային անձինք՝ ամուսինները միշտ էլ որոշակի գաղտնիություն են պահել նեղ անձնական հարցերում։
Երգչուհին աչքի է ընկնում բարձրաճաշակ երաժշտության, երգերի ներկայացմամբ։ Նա առանձնահատուկ բծախնդրությամբ է վերաբերվում իր գործունեությանը, սակայն ներկայումս բավականին պասիվ է իր մասնագիտական գործունեության մեջ։
Ս․ Մարգարյանն ուն ավելի քան երկու տասնյակի հասնող տեսահոլովակներ, տարբեր տարիներին հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է ոլորտի հեղինակավոր մրցանակների։
Օրվա հոբելյանական առիթով երգչուհու միակ դուստրը՝ հայտնի երգչուհի Սիրուշոն, իր սոցհարթակում տեղադրել է իր և մայրիկի լուսանկարը՝ գրելով․ «Բարի տարեդարձ կանացիության մարմանցում»։