Այսօր Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի հիշատակի օրն է

Այսօր տիկին Գրետայի հիշատակի օրն է։ Լրագրող, հրապարակախոս Արայիկ Մանուկյանը, որ նաև մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Վազգեն Սարգսյանի ու նրա ընտանիքի անդամների հետ, իր սոցհարթակում տեղադրել է մի բացառիկ տեսանյութ, որտեղ երևում է Վ․ Սարգսյանի և իր մայրիկի ամանորյա գիշերվանից մի դրվագ։

Ա․ Մանուկյանը տեսանյութին կից գրել է հետևյալը․ «Երեք տարի առաջ այս օրը նա միացավ Վազգեն Սարգսյանին։ Գրետա մայրիկը 18 տարի 7 ամիս ապրեց առանց Վազգենի երկրային հզոր ներկայության, բայց՝ Վազգենի հետ, Վազգենի հետ ու միայն Վազգենի հետ։

Տարիներ առաջ էր, Վազգենի տանը նկարահանում էինք նրան ու նա պատմում էր Վազգենի մասին, իսկ Վազգենի մասին նա կարող էր պատմել անվերջ ու անվերջ, որովհետև այդ պատմություններով Վազգենի հետ էր մնում:

Իհարկե, նա առաջինը նայեց Վազգենի մասին ֆիլմը: Նայեց քարի պես ամուր նյարդով։ Իսկապես, բացառիկ մարդ էր Գրետա մայրիկը»: Ֆիլմը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: