Այսօր մեծանուն դերասան, ֆենոմենալ արտիստ ու մտավորական Վահրամ Փափազյանի ծննդյան օրն է։ Փափազը, ինչպես նրան սիրում էին ասել մտերիմները, ծնվել է 1888ին՝ Պոլսում։ Հայրը Գամերը եղել է պաշտոնյա, մանկությունը եել է նրա բավականին անկարիք։
Դա հնարավորություն է տալիս կրթության որակ ապահովելու համար Վահրամին։ Սովորում է Վենետիկում, հետո սովորում է Միլանում։ 1907ին նա հայտնվում է Փարիզում, հետո արդեն Շիրվանզադեի խորհրդով մեկնում է Բաքու։ Այնհուտև գալով Իտալիա, նա Սալվինիի մոտ է դասեր վերցնում, որն այն ժամանակվա ամենահայտնի արտիստներից էր։ Հետագայում Փափազյանին կանվանեն հայկական Սալվինի։
Սալվինին ստանում է հրաշալի կրթություն ու սկսում է նրա աստղային շրջանը, որը ամփոփվում է արդեն Երևանում, ակադեմիական թատրոնում, որտեղ նրան տեսնելու համար գալիս է հանդիսատեսը տարբեր հեռավոր տեղերից։
Փափազյանը նաև որպես գրող է ճանաչվում, քանզի բացառիկորեն տիրապետում է գրելու արվեստին։ Փափազյանը իր ինքնակենսագրականը ինքն է գրել։