Այսօր Վարդան Օնանյանի ծննդյան օրն է

Հանրահայտ ու շատերին սիրելի դարձած Վարդան Օնանյանը դպրոցիցի հետո Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետն ավարտելուց հետո սկսել է զբաղվել լրագրությամբ՝ ընդունվելով հեռուստատեսություն։

Շուտով նրա՝ մեկը մեկից բովանդակալից և հետաքրքիր հաղորդումները սիրվում են հեռուստադիտողի կողմից և Վարդանն իր կայուն տեղն է ձեռք բերում հեռուստատեսության ոլորտում։ Վարդանն ամուսնացած է Եվգինեի հետ, ով նկարչուհի է։ Նրանք երեք զավակ ունեն։

Արցախյան վերջին երկու պատերազմների ակտիվ մասնակիցներից է եղել նաև Վարդանը, ով վերջին լայնածավալ պատերազմի ժամանակ ոտքի հատվածում ստացած վիրավորում ստանալուց հետո ապաքինման երկարատև շրջան է անցնում։

Այն հիշողությունները, որոնք մարտի դաշից իր հետ բերել է Վարդանը, ցավոտ են ու անմոռանալի։ Նա տեսել է համարձակ ու պայքարելու կամք ունեցող քաջ տղաների, որոնցից շատերն այսօր, ցավոք սրտի, այլևս չկան։

Ընտանիքում իրենց հիմնավոր տեղն ունեն հայրենասիրական գաղափարները։ Վարդանի տղան բոլորովին վերջերս է ավարտել ժամկետային զինծառայության շրջանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: