Այսօր վարչապետի ներկայիս պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր՝ հունիսի մեկին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Քաղաքական գործիչը դարձավ քառասունվեց տարեկան։

Փաշինյանը ծնվել  և մանկությունն անցկացրել է Իջևանում։ Երբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, տեղափոխվել է Երևան և ընդունվել ԵՊՀ, սովորել լրագրություն։ Նա ուսանողական տարիներից արդեն իսկ հիանալի լրագրող էր։

Փաշինյանն իր քաղաքական հայացքների պատճառով չի ստանում ավարտական որակավորման փաստաթուղթը՝ դիպլոմը։ ԵՊՀ-ում երիտասարդ լրագրողը ծանոթանում է ապագա կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Նրանք համատեղ կյանքում ունեցել են չորս երեխա՝ Մարիամը, Աշոտը, Շուշանը և փոքրիկ Արփին։

Նրանց ընտանիքն օրինակելի է։ Նիկոլ Փաշինյանին գրեթե բոլորը հիշում են ընդդիմադիր կեցվածքում։ Այն սկսեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներից։

Մասնակցել և կազմակերպել է բազմաթիվ ցույցեր, բողոքի ակցիաներ և այլն։ Նա բացահայտորեն մեղադրում էր գործող  ղեկավարությանը, որի պատճառով էլ գտվում էր հետախուզման մեջ։

2008 թվականի մարտի մեկյան օրերին նա ընդհատակյա գործունեություն է սկսում։ Չնայած Փաշինյանի երիտասարդ տարիներին՝ նրա կյանքը բուռն է, կենսագրությունը՝  լեցուն։

Понравилась статья? Поделиться с друзьями: