Այսօր Վիգեն Չալդրանյանի ծննդյան օրն է

Այսօր Վիգեն Չալդրանյանի ծննդյան օրն է։ Չալդրանյանը ծնվել է 1955ին Երևանում։ Իսկական անունը Վաղարշակ է, բայց բեմական անունը՝ Վիգեն։ Հայտնի դարձավ «Ապրիլ» ու «ձայն բարբառո» ֆիլմերով։ Հյուսթոնի հայտնի կինոմրցանակաբաշխությանը արժանացավ մրցանակի։ 2001ին Խորենացի մեդալ ստացավ։

2006ին «Անահիտ» մրցանակ ստացավ։ Դպրոցական ժամանակ Վիգենը խաղում էր ներկայացումներում, իսկ առաջին դերը Ռոմեոն էր։ Հետո խաղում է արքայազնի դեր։ Ընդգծված տաղանդի շնորհիվ նա ընդունվում է թատերական, իսկ հետո Մոսկվայի ՎԳԻԿ, որտեղ արդեն կենտրոնանում է կինոռեժիսուրայի վրա։

1978ին իր առաջին կարճամետրաժն է նկարում։ 1983-1985ը բեմադրում է «նստարան» պիեսը։ 1981ից սկսում է լիամետրաժ ֆիլմեր նկարել։ Չալդրանյանը նշանակվեց համազգայինի գեղարվեստական ղեկավար, սակայն նրան այնքան էլ չէին ընկալում թատրոնում ու առաջացան խժդժուկներ, դերասանները անգործության մատնվելու մեջ մեղադրեցին Չալդրանյանին, հայտարարեցին չաշխատելու շրջան ու ի վերջո Չալդրանյանը հրաժարական տվեց և մեկնեց ԱՄՆ։

Չալդրանյանը հիմնական մասը տարվա միշտ է այնտեղ անցկացնում, սակայն այս անգամ բավականին երկար մնաց։

Понравилась статья? Поделиться с друзьями: