Այսօր Վիոլետ Գրիգորյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Վիոլետը 1962ին Թեհրանում։ 1975ին տեղափոխվել է Հայաստան, Աբովյան քաղաքում է հաստատվել։ 1982-1987ը հիմնադրել է «բնագիր» հանդեսը, որտեղ համախմբագրությամբ է զբաղվել։ 2005ին հիմնադրել է «Ինանգիր» ակումբը։
Սկսել է բանաստեղծել մանկուց, հաճախ են իր բանաստեղծությունները քննադատական մտքերի տեղիք տվել, կապված երբեմն 18+լինելու մեջ, որը մեր մենտալիտեի համար գուցե և փոքր ինչ խորթ է դիտվում։ 1991ին տպագրվել է «Ճշմարիտ եմ խոսում» շարքը, իսկ 1998ին «քաղաքը»։
Էսսեների շարք է ներկայացրել, որը հրապարակել է «Անտարեսը»։ Հիմնական գրվածքները Լոս-Անջելեսում են հրատարակվել։ Վիոլետը լայն մասսաներին ճանաչելի դարձավ, երբ Շանթի պրոյեկտներից մեկում ներկայացավ որպես ժյուրի։ Նույնիսկ քչերը գիտեին Վիոլետի իրական մասնագիտացումը ու բանաստեղծելու ձիրքը։
Հասարակական ակտիվությունն բանաստեղծուհու էության մասն է։ Նա հիմա օն լայն շրջաններում էլ բավականին ակտիվություն է ցուցաբերում, որը նաև քննադատման տեղիք է տալիս հաճախ։