Այսօր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է․ մանրամասներ նախագահի կյանքից

Այսօր՝ հոկտեմբերի յոթին, Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է։ Նախագահը դարձավ 69 տարեկան։

Ընտանիքի փոքր զավակն է եղել։ Ապագա նախագահն իր երկու եղբայրներին կորցրել է մանկության տարիներին։

Դպրոցում նա առաջադիմությամբ չի փայլել։ Ուսուցիչներն իր մասին ասում են, որ սովորող է եղել, սակայն ճշգրիտ գիտությւոններից փոքր-ինչ թերանում էր, բայց ահա սպորտի ոլորտում միշտ հաջողություններ է գրանցել։

 

Նա նաև մոտ է կանգնած երաժշտությանը․ նվագում է դաշնամուր։ Պուտինը տեսախցիկների առջև հաճախ է նվագել։

 

Նրա սիրած երգը, որը նա ցանկանում է նվագել «Որտեղից է սկսվում հայրենիքը» երգն է։ Հինգ համալսարանական կրթություն ստացած, տնտեսական գիտությունների թեկնածու Վլադիմիր Պուտինը մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել և հաջողել յուրաքանչյուր գործում։ Իր գործունեությունը նախագահը ծավալում է երկրի զարգացման շուրջ։

Ուղղափառ եկեղեցու դավանող է։ Պուտինն ամուսնացած է եղել Լյուդմիլա Պուտինայի հետ։Զույգն ամուսնալուծվեց 2013 թվականին։ Նրանք համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու դուստրեր՝ Կատերինան և Մարիան։

Понравилась статья? Поделиться с друзьями: