Այսօր տաղանդավոր դերասանուհի Մարիամ Դավթյանի ծննդյան օրն է

Տաղանդաշատ արտիստուհի Մարիամ Դավթյանն այսօր բոլորում է ծննդյան քառասունութ տարին։ Երիտասարդ ու հմայիչ տեսքով հանդես եկող դերասանուհին ծնվել է Մոսկվայում, սակայն կրթությունը ստացել է հայրենիքում։

Մարիամը ծնվել ու մեծացել է ճարտարապետների ընտանիքում։ Մարիամը տան միակ երեխան է եղել, հետո նաև միակ թոռնիկն է եղել։ Մեծացել է շատ մարդկանցով, սիրով ու ջերմությամբ շրջապատված։

Երևանի թիվ յոթանասունմեկ դպրոցում սովորելուն զուգահեռ Մարիամը սովորել է նաև Երևանի վոկալային երգչախմբային երաժշտական դպրոցում՝ ստանալով նաև երաժշտական կրթություն։

Դպրոցից հետո Մարիամ Դավթյանը նաև դերասանական կրթություն է ստացել՝ զուգահեռ գործնական հմտություններ ձեռք բերելով և տարբեր դերեր կերտելով։

Մարիամ Դավթյանին հեռուստադիտողն ու հանդիսատեսը սիրում է որպես էքսցենտրիկ ու հմայիչ արտիստուհի։ Դերասանուհին բազմաթիվ դերեր է խաղացել, հանդես է եկել հեղինակավոր թատրոններում ու ֆիլմերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: