Այսօր տաղանդավոր դերասան Գերոգի Հովակիմյանի ծննդյան օրն է. մանրամասներ դերասանի կյանքից

Տաղանդավոր դերասան Գեորգի Հովակիմյանը նշում է ծննդյան վաթսունութամյա հոբելյանը: Նա ծնվել է Թիֆլիսում:

Ապագա դերասանն իր դպրոցական և բուհական կրթությունը ստացել է հենց Թիֆլիսում՝ ընտրելով դերասանի մասնագիտությունը:

Գեորգիի մոտ սերը թատրոնի հանդեպ ծնվել է ավագ եղբոր՝ Վալերիի շնորհիվ, ով բավականին տաղանդավոր երիտասարդ էր ու հաճախ էր ծաղրանմանակումներ անում:

Սակայն ընտանիքում հենց Գեորգին է ընտրում դերասանի ուղին:

Թիֆլիսի Ս. Շահումյանի անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում ուսանելուց, ապա նաև աշխատելուց հետո քսանինը տարեկան հասակում Գեորգին որոշում է կնոջ՝ դերասանուհի Սառա Համբարձումյանի հետ տեղափոխվել Երևան՝ աշխատանքի անցնելով Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում:

Հանդես գալով մի շարք թատերական ներկայացումներում և ֆիլմերում՝ Գ. Հովակիմյանը շուտով ճանաչվում է որպես ինքնատիպ ու տաղանդավոր դերասան: Նա միաժամանակ հրաշալի կերպով դրսևորվում է որպես դրամատուրգ:

Նա աշխատանքի հրավեր է ստանում անձամբ Մհեր Մկրտչյանի կողմից՝ աշխատանքի անցնելով նրա ստեղծած արտիստական թատրոնում: Գ, Հովակիմյանը մինչ հիմա էլ շարունակում է ուրախացնել իր հանդիսատեսին հետաքրքիր դրերով ու ներկայացումներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: