Մանկության տարիներին բակային ներկայացումների աստղ Գալյա Նովենցի մուտքը թատերական աշխարհ կանխորոշված էր հենց մանկության տարիներից:
Առավել հասուն տարիքում մուտքը թատերական, դերասանության աշխարհ կարծես թե միանգամայն բնական և օրինաչափ էր:
Նա հավասարապես պահանջված ու սիրված էր թե՛ թատրոնում, թե՛ կինոյում: Գ. Նովենցի մասնագիտական կայացման հարցում իր մեծ դերն է ունեցել մորաքույրը՝ ժողովրդական արտիստուհի Լյուսյա Հովհաննիսյանը:
Դերասանուհին ծնվել ու մեծացել է Երևանում, ամուսնացել հայտնի բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հետ: Նա կյանքի ու մասնագիտության բերումով նաև ապրել ու աշխատել է ոչ միայն Երևանում:
Նա հանդես է եկել Կապանի, Գյումրու ու այլ թատրոնների բեմերում:
Արվեստագետների համատեղ ընտանեկան հիսուներեք տարվա կյանքում դերասանուհին ու բեմադրիչը ոչ միայն կերտեցին արվեստի գործեր ու մասնակցություն ունեցան մի շարք արժեքավոր ներկայացումներում:
Նրանք նաև հայ թատրոնին ու մշակույթին տվեցին ևս մեկ տաղանդավոր մշակութային գործիչ՝ իրենց որդուն՝ Հակոբ Ղազանչյանին:
Այսօր մեծ դերասանուհին կադառնար ութսունչորս տարեկան: Նա կյանքի վերջին տարիներին հաճախ էր լինում ամերիկաբնակ վաղամեռիկ որդու ընտանիքում: