Այսօր քույրերի միջազգային օրն է. շնորհավորեք ձեր քույրերին գեղեցիկ երգով

Բոլոր նրանք, ովքեր վայելում են քրոջական քաղցրությունն ու հաճելի ներկայությունը, միանշանակորեն կհաստատեն ու կպնդեն, որ առավել մտերիմ ու հավատարիմ ընկեր չի կարող գտնվել:

Քույրերի փոխադարձ նվիրվածության և ջերմության մասին ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր մշակութային գործեր, նկարահանվել են ֆիլմեր, գրվել են երգեր ու գեղարվեստական ստեղծագործություններ, նկարվել են գեղեցիկ կտավներ:

Մանկության թանկ ու արժեքավոր օրերի մշտական ուղեկիցը հասունության շրջանում դառնում է մանկության քաղցրության հիմնական փոադրիչը, մանկության հիշողությունների վկան, զվարճալի վեճերի մասնակիցը:

Քույրերի մասին ստեղծված գեղեցիկ ստեղծագործություններից է Ալ. Հեքիմյանի «Անուշիկ իմ քույրիկ» հայտնի ու սիրված երգը, որտեղ քրոջական անկեղծ ու անմնացորդ սերը նմանվում է զուլալ ու կենարար աղբյուրի:

Երգն առավել հայտնի է սիրված երգչուհի Վալյա Սամվելյանի կատարմամբ: Օրվա գեղեցիկ առիթի կապակցությամբ առաջարկում ենք վայելել երգը՝ Վալյա Սամվելյանի չքնաղ ու կենարար կատարմամբ:

Հոլովակը ներկայացնում ենք ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: