Այս աղջիկը երկու տարի առաջ կշռում էր ընդամենը 29 կգ․ տեսեք, թե ինչպիսի տեսք ունի նա հիմա և ինչը ստիպեց նրան փոխվել

Անորեքսիան հիվանդություն է, որով աշխարհում տառապում են շատերը։ Այն օրգանիզմ է ներթափանցում հոգեբանական ծանր իրավիճակներում և բարդ է դուրս գալ հիվանդության ճիրաններից։

Անորեքսիայով էր տառապում Անգլիացի մի աղջնակ՝ Էնի Ուինդլի անունով։ Այն սկսվեց դպրոցական տարիներին։ Էնին գեր էր և դպրոցում ընկերները ծաղրում էին։

Աղջնակի համար նիհարելը դարձավ կյանքի ամենաառաջին նպատակը և մի օր որոշեց հրաժարվել սննդի ընդունումից։ Քսանմեկ տարեկան էր և ուտում էր ընդամենը 1 բուտերբրոդ 5 օրը մեկ։ Այդ տարիքում Էնին կշռում էր քսանինը կգ։

Բժիշկները նրան տեղեկացնում էին հետագա վտանգների մասին, Էնին ինքն էլ գիտակցում էր ամեն ինչ, սակայն ոչին անել չէր կարող։ Նրա մոտ առաջացել էր վախ սննդից։ Խնջույքներից մեկի մասնակցությունը ճակատագրական եղավ աղջկա համար։

Տորթի համտեսման ժամանակ աղջիկը ազատ սենյակներից մեկում փակվել էր, որ չտեսնի այդ տորթը․ սարսափում էր քաղցրից։ Եվ ահա ինչ-որ բան նրան ստիպեց դուրս գալ և շատ փոքրիկ կտոր փորձել, որից հետո հասկացավ, որ դա սարսափելի չէ, որ փոքրիկ կտոր քաղցրը ի զորու չէ գիրացնելու։

Այդ դեպքից հետո նրա վախը սննդից սկսեց նահանջել և անցավ նորմալ սննդակարգի։ Տարիկներ անց արդեն կշռում էր քառասունհինգ կգ և այժմ նա հիանալի տեսք ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями: