Այս երիտասարդն աշխատում է որպես «անգործ» և 2 տարում վաստակել է 30 մլն իեն․․․ ահա, թե ինչպես․․․

Սեդզի Մորիմոտոն ճապոնացի երիտասարդ է, ով ֆիզիկոսի մասնագիտություն ունի, սակայն չի աշխատում։ Մորիմոտոն մագիստրոսի կոչում է ստացել, ժամանակին աշխատել է, բայց որոշ ժամանակ անց ձանձրանում է այդ աշխատանքից և դադարեցնում այն։

Նա արդեն երկար ժամանակ է ինչ անգործ է։ Եվ ամենաանհավատալին այն է, որ այս երիտասարդն անգործ լինելով կարողացել է վաստակել երեսուն միլիոն իեն (ճապոնական դրամ)։

Այդքան գումարը Սեդզին վաստակել է երկու տարվա ընթացքում։ Ֆիզիկոսի աշխատանքը դադարեցնելուց հետո նա մի տարօրինակ հայտարարություն է կատարում, որտեղ նշում է՝ վարձով է տրվում մարդ, ով ոչինչ չի անում։

Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մենակ գնալ խանութ, հաց ուտել և այլ գործողություններ, որոնք միայնակ չեն ցանկանում կատարել, ապա ճապոնացի երիտասարդը որոշակի գումարի դիմաց կատարում էր դա նրանց հետ։ Զարմանալի էր, որ պահամջարկն ապշելու աստիճան մեծ էր։

1-ժամյա ընկերակցությունն արժի 100 դոլար։ «Ես ոչ ընկեր եմ, ոչ ծանոթ։ Երբեք չեմ զայրացնում և շատերի համար միայնությունը հաղթահարելու լավ միջոց եմ»,- ասում է երիտասարդը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!