«Այս ծնունդիս անակնկալը շա՜տ լավն էր, մյուսին էդ ի՜նչ պիտի անես, որ սրանից լավը լինի:․․․ մյուս ծնունդ որդիս չունեցավ…»․ սևազգեստ մոր հիշողությունները

Հերոսացած տղաներ Մուշեղ Վարդանյան, Հարություն Նիկոլյան, Հրաչ Մակարյան։ Էրեբունու նույն թաղամասից 3 հերոս տղաներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։

Ջրաշենում, որտեղ գտնվում է հերոս տղաների հարազատ դպրոցը, բակում խաչքար են կանգնեցրել երբեմնի աշակերտների հիշատակին։

Բացումը տեղի է ունեցել մայիսի ութին։ Ներկա են գտնվել ինչպես ուսուցիչներ, ծնողներ, այնպես էլ հերոսների հարազատները։ Իսկ աշակերտները հուշ-երեկո են կազմակերպել, որը հուզել է բոլոր ներկաներին։

Բացման արարողությունից հետո հերոսների ծնողներն արցունքերն աչքներին շտապեցին հերոսների շիրիմներին այցի։

Հրաչի զոհվելուց յոթ ամիս անց լույս աշխարհ է եկել նրա առաջնեկը, ով տանը նոր շունչ է բերել։ Ընտանիքի անդամների դեմքին ժպիտ է նկարել փոքրիկ Սոֆին։

Հրաչը 2 ամիս էր, ինչ ամուսանացել էր։ Կամավորագրվեց և շտապեց ռազմաճակատ։ Որդեկորույս մայրը պատմում է, որ դստեր գոյության մասին Հրաչն իմացել է իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Կինն անակնկալ էր մատուցել և հայտնել հղիության լուրը։

Հերոսի մայրը արցունքն աչքերին պատմում է, որ այդ օրը որդին ասել է․ «Այս ծնունդիս անակնկալը շա՜տ լավն էր, մյուսին էդ ի՜նչ պիտի անես, որ սրանից լավը լինի: Մյուս ծնունդ որդիս չունեցավ…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: