Նիկոլ Փաշինյանն տեսանյութ է զետեղել՝ կուրթանեցի Մեխակի՝ տուն ստանալու վերաբերյալ։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գործարարներին՝ Անդրանիկ Ղազարյանին և Արմեն Սիրունյանին՝ խնդիրը լուծելու համար։
Ծանր չքավոր ընտանիքի համար վարչապետի հետ հանդիպումը ճակատագրական է եղել։ Մեխակի խոսքով՝ նա նեղվել էր, երբ վարչապետն ամոթանք է տվել Մեխակին՝ կարծելով՝ առողջ տղա է․ «Իմ դուխն ընկավ, երբ ասավ առողջ տղա ես, առողջ տղու դեմ կանգնել ես։ Ինքը չգիտեր, որ ես վատառողջ տղա եմ»։
Հետո իրադարձությունները զարգացել են շատ արագ․ գյուղում փնտրել-գտել են երկհարկանի առանձնատուն, վերանորոգել և հանձնել ընտանիքին։ Բակում նաև ջերմոց կա, բայց ապակիները ջարդած են․ հույս ունեն, դա էլ հրաշքով կսարքվի՝ եկամտի աղբյուր դարձնելով։ Տան հետ մեկ հեկտար վարելահող է ստացել Մեխակը։ Հիմա ընտանիքն ամենն ունի՝ եկամտի աղբյուր ունենա։
Վարչապետ Փաշինյանն ավելացրել է․ «Թույլ տվեք ասել, որ նույնիսկ այս նվիրատվությունը կզրոյանա, եթե Մեխակենց ընտանիքը ձեռքբերված բարեկեցությունն աշխատանքով պահպանելու և զարգացնելու բանաձևը չգտնի»։
Կուրթանեցի Մեխակի 30 տարվա երազանքը կատարվեց. վաղը նոր տուն կտեղափոխվեն
Կուրթանեցի Մեխակի 30 տարվա երազանքը կատարվեց. վաղը նոր տուն կտեղափոխվեն:Հեղինակ՝ Հրաչյա Պապինյան #Լուրեր
Опубликовано Լուրեր Суббота, 2 мая 2020 г.