Այս օրերին հայրենիքի պաշտպանների շարքերում է նաև վարպապետի որդին: Աշոտի ներկայությունը ռազմաճակատում որոշ շրջանակների մոտ ոգևորության առիթ է դարձել, իսկ ոմանց մոտ անհարկի շահարկումների և քննադատությունների:
Այս առիթով ի պատասխան Լուսինե Լամբարյան օգտատիրոջ քննադատական հրապարակման՝ Ռեգինա Պրազյան օգտատերը հետևյալ հրապարակումն է արել.
«Այս չմարսված մաղձն ու թույնը առաջին անգամ չէ, որ տեսնում եմ ու հիմնականում կանանց կողմից։ Հասկանում եք չէ՞։ ԿԱ-ՆԱՆՑ։
Այսինքն, եթե Աշոտը վարչապետի տղա է ուրեմն իր զինակից ընկերները իրավունք չունե՞ն նկար տեղադրել նրա հետ։ Հեչ մտածել եք, որ այդ տղաներին ոգևորում ու ոգեշնչում է այն փաստը,որ իրենց հետ երկրի ղեկավարի տղան էլ է պատերազմում իրեն ոչ ոքից առավել չհամարելով և աչքի ընկնելով իր համեստությամբ։
Աշոտի մայրն էլ մի անգամ տղայի նկարը տեղադրել էր ու արժանացել ձեր չբավարարվածության հետևանքով առաջացած չարությանը։ Իսկ, երբ Աշոտը իր մանկության լավագույն տարիները հորից կարոտով ու սպասումներով էր օրը անցկացնում բա էդ ժամանակ ինչի՞ ծպտուններդ չէր լսվում։ Ամեն զինվոր պիտի ամեն չա*լաշկից թույլտվություն հարցնի՞, որ Աշոտի հետ նկար տեղադրի։ Հո դուք հոգեկան չեք տոոոո!!!
Մի մարդու նման ընկերներիս ցանկը լքեք ինձ ֆեյք անվանողներդ, իշխանության հետ կապողներդ ու թույնի մեջ խեղդվածներդ։ Հարգել ա պետք ցանկացած զինվորի ու երախտապարտ լինել։ Իսկ Աստծո գոյության մասին մի մոռացեք, որ Աշոտի հորը սպասած տարիները ձեր էրեխեքի գլխով չանցնի»: