Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանն իր ինստագրամյան էջում վերստին վերահրապարակել է ապրիլի 24-ին հրապարակած տեսահոլովակը հայերի մասին: Տեսահոլովակն իրենից փոքրիկ ֆիլմ է ներկայացնում հայերի անցած պատմական ուղու մասին:
Ֆիմը ստեղծել է Սարիկ Անդրեասյանը: Ֆիլմում հերոսը պատմում է իր ազգային ծագման մասին՝ ներկայացնելով հայերի բնօրրանի առաջացման պատմությունը, տարբեր ժամանակաշրջաններում երկրի անվանումը և այլն:
Զուգահեռաբար ցուցադրվում են հայկական տարածաշրջանում գտնվող տեսարժան վայրերը, մշակութային արժեք ներկայացնող կոթողներն ու գործերը՝ շեշտելով հայերի մշակութակիր ու մշակութաստեղծ լինելու կարևոր հանգամանքը;
Հերոսն իրենից ներկայացնում է Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական կերպարը: Նա առաջին դեմքով պատմում է Հայաստանի այն բոլոր առավելությունները, որոնցով նա հանդես է եկել համաշխարհային պատմության մեջ՝ լինելով առաջինը. առաջին կաշվե կոշիկ հագնողը, առաջին քրիստոնեությունն ընդունողը և այլն:
Պատմությունը հասնում է 1915 թվականի դեպքերին: Անդրադարձ է կատարվում օտարերկրյա տերությունների վերաբերմունքին այդ օրերին:
Ուշագրավ փոքրիկ ֆիլմը կարող եք դիտել ստորև: