«Այս տեսարանի վայելումը չէի կարող ձեզ հետ չկիսել.» Ն. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը մի քանի օրով գտնվելու է արձակուրդի մեջ: Այս մասին տեղեկացրել է նա՝ իր ուղիղեթերային միացման ժամանակ: Նա այժմ գտնվում է Իջևանի տարածաշրջանում: Այցելելով Աշոտ Երկաթի ամրոց, որը գտնվում է Մանթաշաբերդի միջնաբերդում, վարչապետը ուղիղեթերային միացում է կազմակերպել:

Միացման ժամանակ նա բացատրել է, որ իր արձակուրդի շրջանակներում նա այցելել է Իջևանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող Մանթաշաբերդ, որտեղ ուղղակի հրաշալի տեսարան է, և նա պարզապես չի կարողացել միայնակ վայելել պահի գեղեցությունը:

Հիանալով հայրենի բնության գեղեցկությամբ ու անաղարտությամբ՝ վարչապետը ցույց է տալիս այն նաև իր էջի հետևորդներին: Նա նշել է, որ այդ ամենը մեր նախնիների թողած ժառանգությունն է:

Վարչապետն իր ուղիղեթերային միացումն ավարտել է խորհրդով ու հորդորով, որ այցելեն Մանթաշաբերդ, եթե դեռևս չեն այցելել, ինչպես նաև կարդալ Մանթաշաբերդի, Աշոտ Երկաթի, Բագրատունիների մասին և ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, քանզի դա մեր ինքնության անբաժանելի մասն է:

Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 31 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: