Խրոխտ երգերով մարտի գնացող Արթուրի տեսանյութը դիրքերից շատերին է հիացմունք պատճառել: Արթուրը Հադրութի շրջանի Թաղասար գյուղից է: Նա երաժշտական կրթություն է ստացել նախ Արցախում, ապա Երևանում:
Արթուրը մասնակցել է Ապրիլյան քառօրյային, աչքի է ընկել բացառիկ խիզախությամբ, արիությամբ ու քաջությամբ: Նա ակտիվ գործողությունների կիզակետում իրեն հրաշալի է դրսևորել:
Արթուրը բացառիկ նվիրվածությամբ է պատմում ապրիլյան օրերի, հայրենի հողի պաշտպանության դրվագների, ծառայակից ընկերների մասին: Նա դիրքերին վերաբերվում է ինչպես իր օջախին: Նա դիրքերում մեծ ձեռագիր է թողել:
Սեպտեմբերի վերջի գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Արթուրը դարձյալ հայրենիքի պաշտպանների առաջին շարքերում էր: Նա խոստովանում է, որ հակառակորդն իր երգից ու պարից շատ է վախեցել: Այդպես են հայերը նաև վախեցնում հակառակորդին:
Արթուրը նաև ստեղծագործում է: Նա հրաշալի երգ է ստեղծել Հ. Սահյանի հայտնի «Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում» հուզիչ ստեղծագործության հիման վրա:
Արթուրի մասին պատմող ուշագրավ նյութը ներկայացված է ստորև: