Այ սա գյուղատնտեսության զարգացում է, գյուղացին ստիպված չի լինի…

Տարածքային կառավարման նախարարության վերահսկողության ներքո գործող հիմնադրամը կյանքի է կոչել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» նոր ծրագիր, որով հայաստանյան մի քանի համայնքների տրամադրվել են նոր կոմբայններ:

Այս կոմբայններով նախատեսվում է ամառային թեժ գյուղատնտեսական ժամանակահատվածում տեխնիկայի ողջ ներուժը ուղղել տեղական հացահատիկների բերքը հավաքելու համար:

Արդեն իսկ նոր տեխնիկական միջոցներ են տրամադրվել չորս համայնքների, իսկ առաջիկայում նոր կոմբայններ կստանան ևս երկու համայնք:

Տեխնիկական այս միջոցները հնարավոր է եղել ձեռք բերել Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով, որոնք ընդհանուր առմամբ կազմել են ավելի քան երեք հարյուր միլիոն դրամ:

Սրանից բացի, ՏԻՄ բարեփոխումների նոր ծրագրով էլ կոմբայններ ստացել են հայաստանյան ևս ութ համայնք: Առկա տեխնիկական միջոցներն արդեն բավարարում են գյուղացուն:

Այս տեղեկատվությունն իր էջում վերահրապարակել է լրագրող Ս. Գոքորյանը՝ նշելով, որ սա իսկապես գյուղատնտեսության զարգացում է, քանի որ գյուղացին ստիպված չի լինի այլևս փնտրել կամ երկար սպասել գյուղտեխնիկային:

Գյուղացին ստիպված չի լինում կոմբայն փնտրել, համայնքին պատկանող տեխնիկան, առաջին հերթին բավարարում է սեփական բնակչի կարիքները: ՀԳ Այ սա գյուղատնտեսության զարգացում է:

Опубликовано Саргисом Гокоряном Понедельник, 10 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: