«Այ սենց ժպիտով էլ հաղթելու ենք, չկասկածեք.» Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել եղբորը ճակատ ճանապարհելու պահից

Ինչպես արդեն հայտնի է, այսօր վարչապետը մեկ այլ զորակոչի հորդորով է հանդես եկել՝ վերջերս զինծառայությունն ավարտած ու մարտունակության լավ վիճակում գտնվող մեր տղաներիn առաջարկելով որպես կամավորական դիմել զինկոմիսարիատներ:

Հայտնի է նաև, որ այս նոր զորացրվածների թվին է պատկանում անձամբ վարչապետի որդին՝ Աշոտը, ով ամռանն է ավարտել իր պարտադիր զինվորական ծառայության շրջափուլը՝ այն անցնելով հենց Արցախում:

Անսալով երկրի ղեկավարի հորդորին՝ վարչապետի տղան առաջին արձագանքողներից ու որպես կամավորական զինվորագրվողներից մեկն է դարձել:

Այդ մասին տեղեկացրել է անձամբ Աշոտը՝ սոցհարթակային հրապարակմամբ: Դրանից հետո Աշոտի քույրը՝ Մարիամը, լուսանկար է հրապարակել եղբոր հետ: Լուսանկարում Մարիամը, Շուշանն ու Աշոտն են:

Լուսանկարից պարզ է դառնում, որ քույրերը միակ ու սիրելի եղբորը ճանապարհում են Արցախյան ճակատ: Մարիամը բավականին ոգևորող գրառում է կցել: Նա գրել է, որ հենց ժպիտով էլ անկասկածորեն հաղթելու են:

Որքան էլ քույրերը փորձեն ժպտալ, ակնառու է նրանց աչքերի խորը թախիծը, որը հատկապես այս օրերին հատուկ է բոլոր հայ մայրերին ու քույրերին:

Понравилась статья? Поделиться с друзьями: