Անահիտ Կիրակոսյանը հիանալի անակնկալ ունի

Հաղորդավարուհի, երգչուհի ու դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հիանալի անակնկալ ունի։ Նա նոր հաղորդում է պատրաստում՝ սիրահար զույգերի սրտերը միավորելու համար։

Նա նշել է՝ իր համահեղինակած «Միքս շոու»-ում այլևս հանդես չի գա, քանզի խնդիրներ են եղել։ Անահիտը չի մանրամասնել, բայց ակնարկել է՝ անարդարություն է եղել իր հանդեպ, և նա որոշել է հեռանալ՝ հիմնելով սեփական շոուն։ Այդ գործում արդեն իսկ իր աջակցությունն է հայտնել Նազենի Հովհաննիսյանը՝ աջակցական գրառմամբ հանդես գալով։

Այն էջերը, որոնց հեղինակը նա է՝ «Ռիսկ-անկեղծություն» և «Հարսանեկան» էջերը, այլևս չեն լինի։ Գեղեցկուհին հայտնել է՝ սեփական հեղինակային շոուով հանդես կգա ու հարսանեկան էջն ակտիվ ու թարմ կներկայացնի հանրությանը։ Կիրակոսյանը նշել է՝ բազում անակնկալներ են լինելու շոուում, որոնք, վստահաբար, լավ կընդունվեն հանրության կողմից։

Անահիտը շնորհակալություն է հայտնել բոլորին՝ իր հետ այդ նախաձեռնությունը զարգացնելու գործում։

Понравилась статья? Поделиться с друзьями: