Անահիտ Սիմոնյանի տղան այսօր դպրոց է գնացել: Նա արդեն չորրորդ դասարանի սան է: Սեպտեմբերի մեկի առիթով մայրը վերահրապարակել էր որդու արաջին դասարանի լուսանկարները՝ ընկնելով հաճելի հիշողությունների գիրկը:
Այսօր Անահիտ Սիմոնյանն իր ինստագրամյան հարթակում ուղիղեթերային միացում է արել առավոտյան վաղ՝ ցուցադրելով, որ ինքն ու որդին ուշանում են դասից: Դասից ուշանալու տեսանյութն Անահիտը տեղադրել է իր Ինստագրամյան Պատմություններ բաժնում:
Երևում է, թե ինչպես է չորրորդ դասարանցի Արմանը վազում մայրիկի հետ փողոցով՝ ժամանակին Պուշկինի անվան դպրոց հասնելու համար: Նրանք միաժամանակ ծիծաղում են ուշանալու հանգամանքի վրա:
Ինստագրամյան հարթակում աննկատ չի մնացել նաև այն, որ Անահիտը որդուն սև, թափանցիկ դիմակ է հագցրել: Օգտատերերը գրել են, որ դիմակը ձևի համար չէ, այլ վիրուսից պաշտպանելու համար է, ուստի անիմաստ է դիմակով ինչ-որ լուծումներ տալ:
Ա. Սիմոնյանի հանրայնացրած լուսանկարը և Արմանի դասից ուշանալու տեսանյութը ներկայացված է նյութին կից: