Անասելի հուզիչ տեսարան. Բեյրութում պшյթյnւնի պահին ծնված նորածնի ու վիրավոր բժշկի լուսանկարը

Գլենդելաբնակ օգտատեր Ավետիկ Սանգիգյանն իր էջում մի անչափ հուզիչ լուսանկար է հանրայնացրել: Լուսանկարում, ինչպես երևում է օգտատիրոջ մեկնաբանությունից, հայտնի բեյրության պшյթnւմին հաջորդած պահին լույս աշխարհ եկած նորածին փոքրիկն է և նրա ծնունդն ընդունած մանկաբարձ բժիշկը:

Ինչպես երևում է լուսանկարից, բժիշկը, ով օգնել է բալիկին ծնվել, լույս աշխարհ գալ, նույնպես վիրավորվել է տեղի ունեցածի արդյունքում:

Այս հուզիչ և ուշագրավ լուսանկարը խիստ խորհրդանշական բնույթ ունի: Այն ցույց է տալիս, որ կյանքն աշխարհում խիստ հարաբերական իրողություն է, որտեղ կողք կողքի իրար հետ քայլում են կյանքն ու մահը:

Մասնագետների կողմից մոտ հինգ բալ ուժգնության երկրաշարժի հետ համեմատվող այս ցնցումը, որ առաջացել էր պшյթnւմի հետևանքով, տարավ ավելի քան հարյուր քաղաքացու կյանք, որոնցից մեծ մասը երիտասարդներ էին:

Մեր հայրենակիցներից տասնմեկ մարդկային կորուստ ունենք այս պահին հաստատված, սակայն նաև շատ քաղաքացիներ մեր հայերնակիցների շարքերում, ովքեր դեռ կորած են համարվում:

Понравилась статья? Поделиться с друзьями: