«Ի՞նչն եք ձեռ առնում կամ ո՞ւմ եք ձեռ առնում.» Լիզա Ճաղարյանի ուշագրավ անդրադարձը

Անդրադարձ կատարելով արտակարգ իրավիճակը կարանտինային ռեժիմով փոխարինելուն ու դրա արձագանքներին՝ Լ. Ճաղարյանն իր զարմանքն է արտահայտում անլուրջ ու ոչ ադեկվատ մեկնաբանությունների առիթով:

Հիշեցնելով, որ մարդկության գլխին իրոք կախված է աղետալի համավարակը՝ լրագրողը նշում է, որ հասարակական շերտերը չեն փայլում կարգապահությամբ, ուստի կարանտինային ռեժիմն անխուսափելի է այս պարագայում:

Լ. Ճաղարյանը նաև անհասկանալի ու անընդունելի է համարում Ամանորյա տրամադրությունների մասին հիմա խոսելը, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ կարող է լինել առաջիկայում, ուստի վաղ է Ամանորը հարամելուց խոսելը:

Լրագրողը հիշեցնում է, որ համավարակային աղետը ողջ աշխարհին է պատել, ուստի անհարկի է իրավիճակի պատճառով ինչ-որ մեկի վրա մունաթ գալ, ինչ-որ մեկին մեղադրել: Լրագրողն իր խոսքը եզրափակում է կարծիքով, որ մտերմների կյանքը շատ ավելի թանկ է, քան որևէ հարմարություն:

Վերջում հռետորական հարցում է անում. միթե՞ իսկապես համոզվել են, որ համավարակը հորինովի է:

Գրառումներ եմ կարդում կարանտինի մասին, ու ինձ թվում է` գժանոց եմ ընկել։Ի՞նչն եք ձեռ առնում կամ ո՞ւմ եք ձեռ առնում։ Եթե…

Опубликовано Լիզա Ճաղարյան Пятница, 11 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: