Անդրանիկ Հարությունյանի դստեր ծննդյան օրն է. ահա թե ինչպես են նրան շնորհավորել ծնողներն ու հարազատները

Հանրահայտ ու սիրված հումորիստ Անդրանիկ Հարությունյանը և նրա տիկինը՝ Մերի Հովհաննիսյանը, նշում են իրենց դստրիկի՝ Էլենի ծննդյան տարեդարձը:

Ծնորղներն առանձին-առանձին հրապարակումներ են արել՝ շնորհավորելով իրենց սիրելի դստրիկին տարեդարձի առիթով:

Հենց կեսգիշերից մեկ րոպե անց ամուսինները տեղադրել են իրենց դստրիկի լուսանկարը և շնորհավորել նրան: Ա. Հարությունյանը գրել է. «Իմ աշխարհ, շնորհավոր ծնունդդ, արևս»: Էլենի Մայրը՝ Մերի Հովհաննիսյանը գրել է. «Իմ կյանք, ծնունդդ շնորհավոր»:

Լրանում է Էլենի ութամյակը: Ինչպես երևում է ծնողների, մասնավորապես հոր՝ Ա. Հարությունյանի ուղիեթերային միացումներից, Էլենը շատ կենսախինդ, պայծառ ու ակտիվ բալիկ է:

Էլենի ծննդյան օրը շնորհավորել է նաև նրա ուսուցչուհին՝ հրապարակելով սիրելի աշակերտուհու հետ համատեղ լուսանկար:

Նկարիչ Գարիկ Հարությունյանն էլ, շնորհավորելով աղջնակին, Էլենի ծննդյան օրվա առիթով մի փոքրիկ վիդիո հոլովակ է պատրաստել ու հրապարակել, որտեղ երևում է, թե նա ինչպես է նկարում փոքրիկ Էլենի դիմապատկերը:

Հոլովակը՝ ստորև:

🤩💗💝Փոքրիկ հրեշտակ,համով բալիկ,գեղեցկուհի Էլեն ջան, շնորհավոր տարեդարձդ: Հրաշք աղջիկ, լինես միշտ առողջ,հաջողակ ու երջանիկ՝շրջապատված քեզ սիրող մարդկանցով:🤩😘🥰Շնորհավոոոոոոոոր🍾🥂🎂

Опубликовано Garik Harutyunyan Пятница, 21 августа 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: