Լոսանջելեսյան ցույցերի ժամանակ Անդրեի կատարումը, որ մինչ այժմ բուռն քննարկվում է, սոսկ ոգևորիչ նշանակություն չուներ: Քայլը, ինչպես երգիչն է շեշտում, մտածված էր: «Սարի աղջիկ» երգի պատմությունը տարիների հնություն ունի:
Տարիներ առաջ Անդրեն իր կատարման ու տեսահոլովակի միջոցով պայքարեց և փորձեց ցույց տալ, որ այդ գեղեցիկ երգը հենց հայկական է, իսկ ցույցին միտումնավոր հենց այդ երգը կատարելը ծրագրված էր ու նպատակային:
Մինչ այժմ էլ ադրբեջանական օգտատերերը ցույցի այդ հատվածը տարածում են՝ իրենց բողոքն արտահայտելով իրողության առիթով:
Երգիչը պատմել է, թե ինչ մթնոլորտ է եղել տեղում այդ ժամանակ: Խաղաղ հայ ցուցարարներին ադրբեջանցիները պատասխանել են կտրուկ ու անհանդուրժող արձագանքներով, շշերով և աղմուկով:
Անդրեն նշել է նաև, որ իրեն արգելափակել է Ալիևի տիկինը, քանի որ իր սոցցանցային էջերը լի են հայկական ցույցերի մասին լուսանկարներով ու նկարահանված տեսանյութերով: Երգիչին ոգևորում է համախմբվածության այն վիճակը, որ կա հիմա: