Երբեմն ֆիզիկական խնդիրները կաշկանդում են մարդու գործունեության հնարավորությունները, իսկ հաճախ էլ դրանք կրկնապատկում են մարդկային կամքը՝ աներևակայելի արդյունքների հանգեցնելով:
Համացանցային հարթակներում մեծ զարմանքով ընդունված մի նկարահանված նյութ կա, որտեղ երևում է, թե զույգն ինչպիսի ճկունությամբ է պարային համար կատարում: Ապշեցուցիչն այն է, որ տղան չունի ոտքեր:
Նրա ճկուն շարժումներն ու դրանք զուգընկերոջ շարժումների հետ ներդաշնակելը բացառիկ գեղեցկություն են հաղորդում պարային համարին: Զույգը որոշել է իր յուրօրինակ պարային համարով ուրախացնել իր ամուսնացող ընկերներին:
Դահլիճի, ականատեսների արձագանքը հետաքրքիր է. դահլիճը պարզապես ապշած ու շունչը պահած հետևում էր զույգի ամեն մի շարժմանը՝ չկարողանալով թաքցնել հիացմունքն ու զարմանքը:
Նորապսակ զույգը չէր կարողանում զսպել իր արցունքները: Մի խոսքով, այստեղ խոսքերն ավելորդ են, հարկ է միայն վայելել պարային զույգի ամեն մի շարժումը:
Իսկ պարային համարով հիանալ կարող եք վարը բերված տեսանյութում:
Шок!!!!!Слова сдесь лишние, только восхищение! Артисты на свадьбе!!!! Жених в слезах)))
Опубликовано Music for you Суббота, 19 сентября 2020 г.