Հայտնի ճշմարտություն է, որ հայոց ոգին ճնշել կամ կոտրել չի լինի: Ցանկացած ճնշում վերածվում է համահայկական դիմադրության: Այս անգամ համահայկական դիմադրությունը վերաճեց համահայկական տոնախմբության, ինչպես եղել էր թավշյա հեղափոխության օրերին:
Դեռ առավոտյան հայկական միասնականությամբ ուրախացող օգտատերերն արդեն հիացած հետևում են, թե ինչ է կատարվում մոսկովյան շուկայում ծիրանի վաճառքի ժամանակ:
Միանգամից մի քանի տեղում հայերը ճոխ սեղաններ են բացել, հյուրասիրում են միմյանց, հնչում է զուռնա-դհոլը, պար են բռնել տեղացի հայերը՝ ծածանելով հայկական եռագույնը:
Այս աներևակայելի տեսարանը անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի: Այն մեծ հպարտություն է ներշնչում բոլոր ծայրերում ապրող հայերին:
Սոցցանցերը ողողվել են տարբեր տեսագրություններով, որտեղ երևում է հայերի՝ տոնախմբության վերածած ծիրանի առևտուրը: Կան մարդիկ, ովքեր առաջարկում են այս օրը տոնացույցում նշել որպես ծիրանի օր, քանի որ երբեք օրն ու լրահոսն այսքան ծիրանաբույր չի եղել:
Արմինեն Մոսկվայից պատմում է ծիրանների հերթի մասին
Մոսկվայաբնակ ոճաբան Արմինեն ծիրանների հերթին սպասող հայերի մասին շատ հավես վիդեոյա նկարել, որ ուզում եմ բոլորդ դիտեք ու կիսվեք: Զուռնա դհոլ, լավաշ ու պանիր, հայկական պարեր ու իհարկե «Արարատը մեր լեռնա» երգը….Միացեք ինստագրամիս էջին, այնտեղ սթորիներում ավելի շատ ֆոտոներ ու վիդեոներ կան https://www.instagram.com/kamotovmasyan/
Опубликовано Kamo Tovmasyan Суббота, 18 июля 2020 г.