Անժելա Սարգսյանը խոսել է իր դժոխային օրերի մասին․ դերասանուհին հայրենիքում է․«Ես անգամ ուբռ եմ քշել»

Հայտնի դերասանուհի Անժելա Սարգսյանին շատերը հիշում են  նրա  սկանդալային պատմությամբ։ Այդ ամենը հեշտ չէր, սակայն դերասանուհին այն հաղթահարել է։

Անժելա Սարգսյանը հարցազրույց է ունեցել և պատմել իր դժոխային օրերի մասին։ Դերասանուհին մեկնել է Ամերիկա և այնտեղ  հաստատել մշտական բնակություն։ Անկեղծանում է, որ սկզբնական շրջանում չափազանց  դժվար է եղել։ Երբ արդեն ԱՄՆ-ում էր, ուներ ընդամենը 120 դոլար, որը վերջացել է օրեր անց։

Կատարել է տարաբնույթ աշխատանքեր գոյությունը պահպանելու համար։ Այնուհետև նոր մասնագիտություններ է ձեռք բերել․ դերասանուհին զբաղվում է ընտանեկան զոհերի պաշտպանի գործունեությամբ և ունի համապատասխան սերտիֆիկատ։

Ապա սովորել է թմրամոլության և ալկոհոլիզմի կանխարրգելման ոլորտում։ Դերասանուհին չորս տարի անց հայրենիքում է։ «Ես անգամ ուբռ եմ քշել»,- իր դժվարին օրերի մասին պատմել է Անժելան։

Շարունակելով դժվարին աշխատանքի մասին իր խոսքը՝ դերասանուհին ասել է, որ հանգստյան օրերին (երեք օր) վարում էր մինչև գիշերվա չորսը, իսկ մյուս օրերին սովորում էր։ Անժելայի հետաքրքրական զրույցը կարող եք դիտել վարը․

Понравилась статья? Поделиться с друзьями: