«Վերվարածների Համեստը»՝ ահա այսպես են հիշում տաղանդավոր դերասանուհի Անի Բայաթյանին։ Նա հումորրային հեռուստասերիալում Համեստի կերպարն այնպես էր կերտել, որ դժվար թե հեռուստադիտողը մոռանա նրան։
Դերասանուհին յուրահատուկ համ ու հոտ էր հաղորդել սերիալին։ Կերպարի խոսքերը հանրությունն անգամ առօրյայում էր օգտագործում։ Այս օրերին Անի Բայաթյանի ընտանիքը համալրվել է․ ծնվել է դերասանուհու երրորդ երեխան։
Այդ մասին հայտնել է հենց ինքը՝ Անին։ Դերասանուհին ֆեյսբուքյան իր օգտահաշվում հանրայնացրել է նորածնի թևին ամրացվող ժապավենը, որի վրա գրված է փոքրիկի ծննդյան ամսաթիվը և ժամը։
Լուսանկարին կից երջանիկ մայրիկը գրել է․ «Երրորդ անգամ մամա»։ Դերասանուհի որդի է լույս աշխարհ բերել։ Մեկնաբանություններում օգտատերերը շնորհավորել են Անիին ու իր ընտանիքին և ջերմագին բարեմաղթանքներ հղել։
Նա ունի նաև երկու հրաշալի դուստր՝ տասնհինգ և հինգ տարեկան։ Անի Բայաթյանի ընտանեկան լուսանկարներից պատրաստված փոքրիկ տեսանյութը կարող եք դիտել վարը։