«Անկախությունը բացարձակ արժեք է․ մարդու շնչելու, ապրելու, սիրելու պես բան է»․ Վազգեն Սարգսյան․ այսօր ՀՀ անկախության օրն է․ տեսանյութ

Երեսուն տարի առաջ այս օրը Հայաստանը դարձավ անկախ ու ազատ։ Այն յուրաքանչյուր հայի տունն է, որը գրկաբաց միշտ սպասում և ընդունում է իր զավակներին։

Բազմաչարչար մեր երկիրը վերջիվերջո կարողանում է անկախանալ և կերտել իր պատմությունը։ Այսքան երիտասարդ մեր երկիրը խոր պատմություն ունի, որ դարերի խորքից է գալիս։

Այս փոքրիկ, բայց անսահման ջերմ երկրի անկախացման համար պայքար է մղվել։ Այս արևահամ երկրի համար այսօր էլ պայքար է մղվում, այսօր էլ հայորդիներ են ընկնում։ Եվ սերունդները ծնվում են գիտակցումով, որ պիտի պահեն, փայփայեն ու փոխանցեն սերունդներին։

Հայաստանի անկախության մասին յուրահատուկ քնքշանքով է խոսում Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ անկաությունը բացարձակ արժեք է, անկախության մասին չի կարելի հարց տալ։

Սարգսյանը անկախության և ծնողի միջև զուգահեռներ  է տանում։ Նա ասում է, որ անկախությունը քննարկման ենթակա չէ, դա շնչելու, սիրելու պես բան է։ Այս մասին պատմող տեսանյութը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: