«Անկրկնելի» աղցան, որը փորձելով կհամոզվեք՝ անկրկնելի է

«Անկրկնելի» աղցանն իրոք որ անկրկնելի է։ Պատրաստվում է շպրոտներով ու կանաչ ոլոռով՝ անմահական համ ստանալով։ Օրիգինալ բաղադրատոմս է՝ հարմար բաղադրիչներով ու հեշտ պատրաստվող։

Անհրաժեշտ է

Ձու՝ 5 հատ

Պանիր՝ 250 գ

Սոխ՝ 1 հատ

Կանաչ պահածոյացված ոլոռ՝ 1 տուփ

Շպրոտներ՝ 1 տուփ

Սամիթ՝ 1 կապ

Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Մարինադ

Քացախ 9%՝ 2 ճ/գ

Շաքարավազ՝ 1 թ/գ

Աղ՝ կես թ/գ

Ջուր՝ 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Սկսել սոխի համար նախատեսված մարինադից՝ խառնելով բոլոր բաղադրիչները։ Սոխը կտրատել խորանարդիկներով ու թողնել խառնուրդում 20 րոպե, ապա՝ քամել։ Այս պարագայում սոխի այրող համն ամբողջովին կոտրվում է, և անգամ սոխ չսիրողներին է հաճելի։ Ձուն խաշել՝ զատելով սպիտակուցն ու դեղնուցը։ Սպիտակուցը քերել մանր քերիչով, դեղնուցը՝ միջին, պանիրը՝ խոշոր։

Հավաքել աղցանը՝ շերտերով՝ պանիր-դեղնուց-սոխ-ոլոռ-շպրոտներ-սպիտակուցը՝ մայոնեզով խառնած։ Պատել կտրատած կանաչիով և թողնել սառնարանում մի քանի ժամով։ Եթե չեք կարող շերտերով դասավորել, բաղադրիչները թեթև խառնեք, վրայից պատելով կանաչիով։

Понравилась статья? Поделиться с друзьями: