Անհայտ ծեսի դրսևորում Սյունիքում․ տասնյակ դանակներ՝ խրված հողում․ մանրամասներ

Պատմաբան Համլետ Պետրոսյանը, ով նաև արշավներ է կազմակերպում և ղեկավարում այդ խմբերը, ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է զարմանալի  մի պատկեր։

Հերթական արշավներից մեկի ժամանակ արշավախումբը և  ղեկավար Պետրոսյանը եղել են Սյունիքում՝ Մրգաձորի խաչ կոչվող տեղանքում։ Այդտեղ վաղքրիստոնեական ժամանակներում կառուցված եկեղեցու բեկորներ կան։

Եվա ահա եկեղեցու արևելյան խորանին կից մասում ՝ մի փոքր հատվածում հողի մեջ խրված դանակներ է նկատել պատմաբանը։ Նա  գրառման մեջ նշում է, որ նմանօրինակ ծեսի դրսևորում ինքն առաջին անգամ է հանդիպում։ Համլետ Պետրոսյանը ենթադրում է, որ այդ դանակներով մատաղ են մnրթել:

Սակայն դա սոսկ ենթադրություն է և պատմաբանը պնդում է, որ դա պատշաճ ձևով ուսումնասիրման և հետազոտման կարիք ունի, իսկ թե կոնկրետ ո՞վ պետք է զբաղվի այդ հարցով, Պետրոսյանը չգիտի։

Ափսոսանք է հայտնում, որ բազմաթիվ այդպիսի ծեսեր,  հուշարձաններ  չեն ուսումնասիրվել և ստվերում են մնացել։

Понравилась статья? Поделиться с друзьями: