Անմահացած հետախույզ Թաթուլ Հակոբյանի ծննդյան օրն է, նրա կինն ու բալիկը Թաթուլի շիրիմի մոտ են

Այսօր արցախյան վերջին մարտերում անմահացած հետախույզ Թաթուլ Հակոբյանի ծննդյան օրն է։ Այսօր Թաթուլը կբոլորեր ընդամենը քսանյոթ տարին։

Քսանվեցամյա հետախույզն իր զառայության ընթացքում հասցրել էր աչքի ընկնել բացառիկ վարպետությամբ, պրոֆեսիոնալիզմով և խիզախությամբ։

Թաթուլն ամուսնացած էր Արմինեի հետ։ Նրանք հասցրել էին մեկ որդի ունենալ, ում Թաթուլը Մոնթե անունն է տվել։ Ցավոք սրտի, փոքրիկ Մոնթեն ու Արմինեն Թաթուլի քսանյոթամյա հոբելյանը նշում են նրա շիրմաթմբի մոտ ծնրադրած։

Թաթուլի կինը՝ Արմինե Գրիգորյանը, հաճախ է պատմում Թաթուլի անսահման նվիրվածության, ընտանեկան արժեքները գնահատելու, սիրելիին բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով տոն պարգևելում կարողությունների մասին։

Թաթուլի մասին բոլոր ծանոթները մեծ հիացմունքով են խոսում, պատմում, նրան հիշում են որպես բացառիկ կարողությունների տեր, հայրենասեր մարտիկ, ով պատերազմի օրերին քաջ գիտակցում էր, թե ուր է գնում, սակայն առանց վարանելու և երկմտելու մեկնում է գիտակցված անմահության։

Понравилась статья? Поделиться с друзьями: