Անմահացած հերոսը սրտի խնդիր ուներ, սակայն իր իսկ ստորագրությամբ մեկնեց ծառայության՝ հայրենիքին տալով ամենաթանկը՝ կյանքը

Հանուն հայրենիքի ընկած տղաների հիշատակը մենք բոլորս պարտավոր  ենք վառ պահել։ Դա ամենաչնչինն է, որ կարող ենք անել նրանց համար։

Իսկ նրանք․․․նրանք հայրենիքը բոլորիս փոխարեն սիրեցին և այնպես սիրեցին, որ անգամ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի, հանուն վաղվա օրվա,հանուն եկող սերնդի։ Ճանաչենք ու վառ պահենք նրանց սուրբ հիշատակը։

Այնպես ապրենք, որ կիսատ չմնա նրանց գործը և կարողանանք արժանանալ նրանց սխրանքին։ Անմահացած հերոսների շարքին դասվեց նաև Արթուր Մովսիսյանը, ով ծնվել է 2001 թվականին, Այգեշատ գյուղում։

Մինչ ծառայության մեկնելը նրա մոտ սրտի խնդիր  էր հայտնաբերվել, սակայն իր ցանկությամբ ու ստորագրությամբ  մեկնել է ծառայության։ Ծառայում էր Խնձորեսկում։ Երբ սկսվեց պատերազմը, մեկ տարվա երեք ամսվա ծառայող էր։

Այդ օրերին  հրամանատարը նրան դիրքեր չէր տանում, սակայն այդ ժամանակ էլ ստորագրեց ու ինքնակամ բարձրացավ դիրքեր։ Գնաց, պայքարեց ու անմահացավ հոկտեմբերի 16-ին՝ կիսատ թողնելով իր  բոլոր երազանքներն ու նպատակները։

Понравилась статья? Поделиться с друзьями: