Անմահացած հերոսի մայրը ենթագիտակցորեն զգացել է մոտալուտ սարսափը, սակայն սիրտը մերժել է այն ընդունել․ ճանաչենք մեր հերոսներին

Մեր կյանքի յուրաքանչյուր օրը վայելում ենք շնորհիվ այն երիտասարդ տղաների, ովքեր մահվան դեմ դիմաց բռունցքներով կանգնած չընկրկեցին։ Կանգնեցին հանուն թիկունքի՝ հանուն մեզ, որ մենք լինենք ու հայը շարունակի ապրել ու լինել։

Հանուն այդ երիտասարդ կյանքերի մենք պարտավոր ենք լինել, լինել ու ապրել, արարել այնպես, որ արժանանանք երիտասարդ տղաների սխրանքին։ Այսօր կպատմենք մի անմահացած հերոսի մասին, ով ընկավ պատերազմի հենց առաջին օրը։

Փանոսյան Սերյոժան ապարանցի էր, տասնութ տարեկան։ Երբ սկսվեց պատերազմը նա արդեն 1,5 ամսվա ծառայող էր։ Մայրը ցավը սրտում, արցունքները կոկորդում պատմում է, որ այդ օրը ենթագիտակցորեն զգացել է, որ վատ բան պիտի տեղի ունենա, սակայն գիտակցությունը, սիրտը մերժում էր ընդունել այն։

Թեժ պայքարում պտտվել է, որ հակահարված տա թշնամուն ու ականն ընկել է հենց իր կողքին ու փշրել երիտասարդի երազանքներն ու նպատակները։

Կատակասեր, կայտառ, կյանքով լեցուն Սերյոժան ընդմիշտ կմնա հայրենիքի գրկում և մեր սրտում։ Փառք ու պատիվ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: