Աննախադեպ. Առաջին անգամ Հայաստանում զրոյից նոր գյուղ կկառուցվի

Կառավարության այսօրվա հաստատմամբ Կապսի ջրամբարը, որ ներկայումս կիսակառույց վիճակում է, կառուցվելու և ավարտին է հասցվելու:

Քանի որ ջրամբարին հարակից մի քանի համայնք կա, որոնք հավանականորեն տուժելու են ջրամբարի կառուցման արդյունքում, որոշում է կայացվել համայնքների բնակչությանն այլ վայր փոխադրել:

Ծրագրում առավելաբար Ջրաձորն է ներառված: Գյուղի բնակչության բնակության խնդիրը լուծելու նպատակով նախատեսվում է զրոյական վիճակից նոր գյուղ կառուցել, որտեղ էլ կփոխադրվեն Կապսի ջրամբարին հարակից գյուղի բնակիչները:

Վարչապետն իր խոսքում կարևորել է նախ զրոյական վիճակից նոր համայնք կառուցելու իրենց նպատակը, ապա շեշտել է, որ պետք է այնպես արվի, որ նոր համանքից օգտվել կարողանան ոչ միայն Կապսին հարակից Ջրաձոր համայնքը, այլ նաև մոտակայքում գտնվող այլ համանքներ ևս:

Ծրագրով նախ վերականգնվելու և կայուն վիճակի է հասցվելու ջրամբարի պատվարը, ապա նաև սկսվելու են դրա ընդլայնման գործընթացները, որի արդյունքում ենթադրաբար Ջրաձորի մի քանի շինություններ կմնան ջրի տակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: