Մեր տարածաշրջանում բավականին լուրջ ու աննախադեպ արտադրություն է նախատեսվում սկսել: Առաջիկայում ծրագրվել է սկսել ավտոբուսների արտադրության գործընթաց:
Ավտոբուների արտադրությունը սկսվելու է կորեական ընկերության և հայկական ֆոնդի համատեղ համագործակցության արդյունքում:
Ծրագիրը կյանքի կոչելու համար նախատեսված է 4,4 միլիոն դոլարի չափ գումար, որից մեկ միլիոնը կֆինանսավորվի հայկական կողմից: Կենտրոնում նախատեսվում է ավոտբուսների հավաքման գործունեություն ծավալել, իսկ հավաքված ավտոբուսները ներդրվելու են Եվրասիական տնտեսական միության շուկայում:
Ծրագիրը գորունեություն սկսել է նախորդ տարի՝ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, իսկ այս տարի որոշվել է համագործակցել այաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ:
Հավաքվող ավտոբուսները կլինեն տասմետրանոց: Տասմետրանոց ավտոբուսներից կարտադրվի առնվազն երեք տեսակի:
Այս պահին դեռևս քննարկվում է, որ նախատեսվող գործարանը որ վայրում պետք է գտնվի: Քննարկման մեջ առկա է մի քանի տարբերակներ, որոնցից դեռ հստակ որոշում կայացված չէ, ուստի հայտարարությունը գտնվելու վայրի մասին կլինի ավելի ուշ: