Աննախադեպ ու պատմական հանդիպում է կայացել Հայաստանի ու Արցախի նախկին բոլոր նախագահների միջև

Մեր տարածաշրջանի գերլարված ու ճակատագրական զարգացումները առկա պատմական խնդրի շուրջ են միախմբել ոչ համահայկական բոլոր համայնքներին, այլև երկրի ներկայիս ու նախկին ղեկավարներին:

Նախօրեին Ա. Մուսինյան, ով ՀԱԿ մամուլի խոսնակն է, իր սոցհարթակում տեղեկացրել էր, որ մեր տարածաշրջանում առկա խիստ մտահոգիչ ու ճակատագրական իրավիճակով պայմանավորված՝ երեկ հանդիպել և զրուցել են Հայաստանի առաջին նախագահն ու Արցախի նախկին երկու նախագահները:

Մինչ այդ տեղեկություն էր հանրայնացվել նաև այն մասին, որ Արցախի նախկին նախագահները հանդիպում և քննարկում են ունեցել նաև գործող վարչապետ Ն. Փաշինյանի հետ:

Հասկանալի է, որ բոլոր պարագաներում թեման արցախյան խնդիրն է: Այսօր պատմական ու աննախադեպ հանդիպում է եղել Հայաստանի բոլոր պաշտոնաթող նախագահների և Արցախի երկու պաշտոնաթող նախագահների միջև:

Այս մասին ևս իր սոցհարթակում տեղեկացնում է Արման Մուսինյանը: Թեման դարձյալ արցախյան գերլարված իրավիճակն է: Հանդիպման մասին այլ մանրամասներ հրապարակման հեղինակը չի հաղորդում: Ա. Մուսինյանի սույն հրապարակման ամբողջական տարբերակը կցված է վարը:

Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված`…

Опубликовано Arman Musinyan Среда, 21 октября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: