Աննայի և Դավիթի՝ դստեր պատվին կազմակերպված խնջույքի բացառիկ լուսանկարները

Դավիթն ու Աննան իրենց չքնաղ առաջնեկի՝ փոքրիկ Կարինկայի պատվին գեղեցիկ խնջույք են կազմակերպել: Խնջույքը բավականին լավ է անցել:

Այս մասին իմանում ենք Աննայի սոցհարթակային հրապարակումներից: Աննան, հանրայնացնելով միջոցառման գունագեղ ու պայծառ լուսանկարները, կից մեկնաբանել է՝ նշելով, որ իրենց հրեշտակի պատվին կազմակերպված միջոցառումն ուղեկցվել է անմոռանալի, երջանիկ ու հրաշալի պահերով:

Մայրիկի ու հայրիկի ծաղիկը, ինչպես ծնողներն են բնորոշում իրենց հրաշք դստրիկին, սեպտեմբերի չորսին կբոլորի իր ծննդյան երկամսյա հոբելյանը:

Աննայի էջի հետևորդները շատ ջերմ են արձագանքել նրա հրապարակած նկարներին: Օգտատերերից մեկը գրել է. «Փոքրիկ հրաշքը հրաշքի գրկում, Աստված պահապան»: Ոմանք նկարները բնորոշել են հետևյալ կերպ. «Գեղեցկուհիներով»:

Լուսանկարներում Աննան ամբողջովին սպիտակի մեջ է, դստրիկը նույնպես: Առհասարակ, Աննան սիրում է իրեն ու դստերը սպիտակով շրջապատել:

Նրանք լուսանկարվել են սպիտակ և բաց վարդագույն ծաղիկների ֆոնի վրա, ինչն ավելի է պայծառացրել նկարների ընդհանուր տրամադրությունը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: