«Աննա Աղասարյան, գալիս ենք ծնունդդ շնորհավորելու» Սոս Ջանիբեկյանը տեսանյութ է հրապարակել

Սիրված արտիստ Սոս Ջանիբեկյանի մայրն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Տոնական օրվա առիթով տաղանդավոր սցենարիստ Ա. Աղասարյանը բազում բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ է ստացել և դեռ շարունակում է ստանալ:

Նրա տղաներից Գուրգեն Ջանիբեկյանը, ով հեռու է մայրիկից, վերահրապարակել է մոր հետաքրքիր ստվերային խաղերով արված լուսանկարը՝ շնորհավորելով սիրելի մայրիկին հեռավորությունից:

Մյուս որդին՝ Սոս Ջանիբեկյանը, փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա փոքրիկ դստեր հետ փուչիկներով ու ծաղիկներով գնում մայրիկի ծնունդը շնորհավորելու: Դերասանը, նշելով մոր ֆեյսբուքյան էջը, գրել է, որ գալիս են շնորհավորելու:

Փոքրիկ տեսանյութի ներքո շատ օգտատերեր շնորհավորական բարեմաղթներ ու ջերմ խոսքեր են հղել սիրելի դերասանի մայրիկին ու տաղանդավոր սցենարիստին:

Օգտատերից մեկը գրել է. «Այ սենց հրաշքներով ու անակնկալներով լինի ոչ միայն ծնունդը այլև մնացած բոլոր օրերը: ՊԱՉ ու Գրկում եմ»: Տեսանյութը՝ կից:

Анна Агасарян Գալիս ենք ծնունդդ շնորհավորելու:))

Опубликовано Sos Janibekyan Пятница, 28 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: