Աննա Դովլաթյանը խոշոր պլանով ցուցադրել է դստերը. ո՞ւմ է նա նման

Արդեն շուրջ երկու ամիս է, ինչ Աննան ու Դավիթը վայելում են ծնող լինելու հաճելի բերկրանքը: Նրանք իրենց առաջնեկ չքնաղ դստրիկին Կարինե անունն են տվել:

Նրանց դստրիկը մեծանում է՝ նմանվելով ավելի շատ հորը՝ Դավիթին: Այս մասին իմանում ենք Ա. Դովլաթյանի սոցհարթակային հրապարակումներից, որոնցում մոտիկից ու արտահայտիչ երևում է փոքրիկ Կարինկայի դեմքը:

Աննան մոտիկից արված լուսանկարով ցուցադրել է փոքրիկ դստրիկի դեմքը: Լուսանկարում արտահայտիչ կերպով երևում է, որ բալիկը մեծանալով ավելի շատ հայրիկին է նմանվում: Հայրիկների համար նմանատիպ փաստն իսկական երջանկություն է:

Բացի այս, Աննան նաև այլ տեսանկարահանված կադրեր էլ է հանրայնացնում իր էջերում՝ ցուցադրելով փոքրիկ աղջնակի առօրյան ու մեծանալը:

Ստորև ներկայացնում ենք Աննայի վերջին հանրայնացրած փոքրիկ վիդիո նյութը իրենց տան բակից, որտեղ երևում է փոքրիկ Կարինկան մանկասայլակի մեջ, իսկ քիչ այն կողմ Աննայի հյուրասեղանն է՝ ամառային բարիքներով լեցուն:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: