Աննա Դովլաթյանը շնորհավորել է դստեր մեկամսյակը՝ ցուցադրելով նրա գեղեցիկ դեմքը

Նախորդ ամիս մայրացած հայտնի դեմքերից է Աննա Դովլաթյանը, ով նախօրեին իր սոցցանցային էջում շնորհավորել է փոքրիկ դստրիկին՝ ծննդյան մեկամսյա հոբելյանի առիթով: Աննան ու Դավիթն իրենց փոքրիկին Կարինա են անվանել:

Աննան առաջնեկի առաջին տարեդարձը՝ մեկամսյակը, շատ է կարևորում: Դա է վկայում նրա հրապարակումն ու գեղեցիկ լուսանկարները: Տոնական օրը Աննան նշանավորել է դստրիկի լուսանկարները հանրայնացնելով և շնորհավորական ջերմ խոսքեր տեղադրելով իր էջում:

Նա առաջին անգամ է ցույց տալիս փոքրիկ Կարինկայի գեղեցիկ դեմքը: Բալիկն իսկապես հրաշք է, իսկ մայրիկն ուղղակի փայլում է այն բերկրանքից, որը պարգևում է մայրության հաճելի զգացումը:

Երիտասարդ մայրիկն ամենայն նրբանկատությամբ շարունակում է հետևել իր ոճային արտաքինին ու ներկայանալ խնամված տեսքով:

Աննան լուսանկարներում ցուցադրել է բալիկին մանկասայլակում, իր գրկում և օրոցքում պառկած վիճակներում: Ինչպես երևում է լուսանկարներից, փոքրիկը բավականին խոշոր ու գեղեցիկ, սև աչքեր ունի:

Понравилась статья? Поделиться с друзьями: