Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արփիի ջերմագույն կադրերն է հրապարակել։ Հրաշք բալիկը պատկերված է Փաշինյանների սիրելի տան անդամի՝ հրաշք Մոլլիի հետ։ Չքնաղ փոքրիկը ոտքերի վրա նստել է շան կողքին՝ մտածմունքներով նայելով դեպի կողք։
Գեղեցկուհի Արփին սև զգեստ է կրում՝ գույնզգույն վարդերի պատկերներով։ Այն համադրվել է ճերմակ մարզակոշիկների հետ։ Նրա մազերը հետ են հավաքված՝ իսկական թիթիզիկի պես։
Արփին պատկերված է գեղեցիկ թփերի մոտ՝ գետնին նստած։ Նա այնքան նրբիկ ու փոքրիկ է, որ անհնար է չժպտալ՝ տեսնելով հրաշք գեղեցկուհուն։ Նա մի ձեռքը դրել է շան վրա՝ շոյելով կենդանուն։ Մոլլին վայելում է պահը՝ կիսաքնած պառկած է սիրելի Արփիի կողքին։
Այնքան հմայք, հանգստություն ու գեղեցկություն կա այս կադրերում, որ հնարավոր չէ դրանք չվայելել։ Գեղեցկությունը, որ փոխանցում է հրաշք Արփին, անչափ մեծ ու անհամեմատելի հրաշալի է։