Թագավարակից ապաքինվելուց հետո Փաշինյան ընտանիքը փորձում է կազմակերպել իր կյանքը թագավարակի պայմաններում՝ հարմարվելով ստեղծված իրավիճակով պայմանավորված կանոներին ու պայմաններին:
Մի քանի օր շարունակ բացարձակ մեկուսացման մեջ գտնված, իսկ հիմա, ինչպես վարչապետն է ասում, որոշակի իմունիտետ ձեռք բերած ընտանիքի անդամները փորձում են հարմարվել կյանքի նոր պայմաններին:
Այսօր վարչապետի տիկինը՝ Ա. Հակոբյանը, նոր, գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել՝ բնության գրկում արված: Հրապարակված լուսանկարների տեղանքի նշումներից պարզ է դառնում, որ Ա. Հակոբյանը դուստրերի հետ եղել է Վայոց Ձորում:
Նրանք օրն անցկացրել է «Արևին» հյուրանոցային համալիրում: Նշենք, որ հյուրանոցը բավականին հետաքրքիր բնաշխարհով շրջապատված գեղեցիկ կառույց է, որն ընդգրկված է Հայաստանի լավագույն ու տեսարժան հյուրանոցների ցանկում:
Լուսանկարներում Ա. Հակոբյանը փոքրիկ Արփիի հետ է: Ա. Հակոբյանը հրապարակել է երեք լուսանկար, երեքն էլ նույն վայրում են արված, գրեթե նույն կադրերն են, պարզապես տարբեր դիրքերով: